Փառատոնի մասին
Ծիրանն իր ուրույն տեղն ունի հայկական մշակույթում և աշխարհում ամենահայտնի հայկական միրգն է։
«Ծիրանաշատ Արտաշատ» փառատոնը կազմակերպվում է USAID-ի կողմից ֆինանսավորվող «ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» ծրագրի մասնակից կանանց կողմից։ Միավորելով Հայաստանի ամենամեծ խոշորացված համայնքի՝ Արտաշատի բոլոր 38 բնակավայրերը՝ «Ծիրանաշատ Արտաշատ» փառատոնը նվիրված է Արարատյան դաշտի արևահամ ծիրանին:
Փառատոնն առաջարկում է միջոցառումների լայն շրջանակ:
Միջոցառումներ`
- Արտաշատ համայնքի մշակութային համույթների ելույթներ
- Մշակութային հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագրերի ստորագրում
- Ծիրանի բերքահավաք
- Ծիրանօրհնեք
- Տոնավաճառ և ցուցահանդես
- Շրջայց Դվինի հնավայրում
- Արվեստի վարպետաց դասեր
- Ուրախ ժամանց DJ-ի մասնակցությամբ
-
Անակնկալ խաղարկություն ստորև հղումով նախապես գրանցված անձանց համար՝
ԳՐԱՆՑՄԱՆ ՀՂՈՒՄԸ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ծիրանաշատ Արտաշատ» փառատոնին Արարատի մարզի սրտում գտնվող պատմական Դվին գյուղում, որտեղ միավորվելու են Հայաստանի ամենամեծ խոշորացված համայնքի՝ Արտաշատի բոլոր 38 բնակավայրերը: Միացեք մեզ՝ տոնախմբությամբ, մշակույթով և ծիրանի քաղցրությամբ լի օր անցկացնելու համար:

Բաժանորդագրվել թարմացումներին
Կազմակերպիչներ


Հովանավորներ



